Aysor.am-ը գրում է.
Սիրիայի զինված ուժերն աշխարհազորի դաշնակից ջոկատների աջակցությամբ լիարժեք վերահսկողություն են սահմանել Մասակին-Հանանո թաղամասի նկատմամբ, որը հանդիսանում է Հալեպի արևելքում անօրինական կազմավորումների ամենախոշոր և կարևոր պատվարը, հայտնում է РИА Новости-ն` հղում անելով «Ալ-Մանար» հեռուստաալիքին։
Վերջին մի քանի օրերին բանակային ստորաբաժանումները կրակ են բացել թաղամասում գրոհայինների դիրքերի վրա։ Այդ թաղամասն անցում է բացում հյուսիսային կողմից դեպի Հալեպի արևելյան շրջանների խորքը։ Կառավարական զորքերը ճակատի այդ հատվածում դիմակայել են գլխավորապես «Ջեյշ ալ-Ֆաթհ» զինված կոալիցիայի գրոհայիններին։
Նյութի աղբյուր՝ goo.gl/yuPAZJcontent_copyCopy short URL
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել